Չինաստանում ածխահանքում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 7-ի
Առնվազն յոթ մարդ է զոհվել Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը։
Նախկինում հաղորդվում էր, որ կա հինգ զոհ և երկու անհետ կորած։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Պեկինի ժամանակով 22:45-ին Չժոնգյան կոմսությունում: Ինչպես նշվում է, փլուզում է տեղի ունեցել ածխի բունկերում։
Կարծիքներ