Ղրղզստանում սելավների զոհերի թիվը հասել է 13-ի
Ղրղզստանում Օշի մարզի Կարա Կուլջայի շրջանում հեղեղահոսքերի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»-ից: Հունիսի 30-ին հաղորդվել էր ինը զոհի մասին։
«Օշի մարզի միանգամից մի քանի շրջանում աշխատանքներ են տարվում տարերային աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ, որին ներգրավված են ԱԻՆ-ի փրկարարները, զինվորներ և տեղի բնակիչներ, ինչպես նաև հատուկ տեխնիկա: Աշխատանքներ են ընթանում ավերված կոմունիկացիաների վերականգնման ուղղությամբ, առանձին բնակավայրեր դեռևս մնում են առանց էլեկտրականության և խմելու ջրի, ավերվել են ներքին ավտոճանապարհները»,- ասել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը։
Ղրղզստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ երկրում մինչև հուլիսի 2-ը կանխատեսվում են հորդառատ անձրևներ, առկա հեղեղումների առաջացման վտանգ։
Կարծիքներ