Մահացել է Երևան-Գյումրի ճանապարհին օրեր առաջ վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը

Մահացել է Երևան-Գյումրի ճանապարհին օրեր առաջ վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը

Ապրիլի 3-ին, ժամը 02.30-ի սահմաններում, գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է ապրիլի 1-ին  Երևան-Գյումրի ճանապարհին  գրանցված վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը՝ «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1996 թ. ծնված Խաչատուր Սոնոյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 1-ին, ժամը 22.25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 93-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: 

«ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 35-ամյա Տիգրան Աստոյանը տեղում մահացել էր, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում