Անգլիայի գավաթ․ Մանչեսթեր Յունայթեդը լքեց պայքարը

Անգլիայի գավաթ․ Մանչեսթեր Յունայթեդը լքեց պայքարը

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշաարի արդյունքով զիջեց «Միդլսբրոյին» և լքեց հետագա պայքարը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1-1 հաշվով։ 20-րդ րոպեին ՄՅՈւ-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոց հարվածից։ Հինգ րոպե անց Ջեյդոն Սանչոն բացեց հաշիվը։

64-րդ րոպեին Մեթթ Կրուքսը խփեց պատասխան գոլը։ Հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ վճռորոշ եղավ Անտոնի Էլանգայի վրիպումը, և «Միդլսբրոն» հաղթեց 8-7 հաշվով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում