ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին ընտրել են Նորվեգիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին ընտրել են Նորվեգիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կզբաղեցնի Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին այդ մասին հաղորդել Է Էե Էր կո հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության որոշումը:

«Այսօր պետխորհրդի նիստում Ենս Ստոլտենբերգը նշանակվեց Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում՝ վեց տարի ժամկետով: (Փոխնախագահ) Իդա Վոլդեն Բախեն մարտի 1-ից կդառնա Կենտրոնական բանկի ժամանակավոր ղեկավարը մինչեւ Ստոլտենբերգի՝ պաշտոնն ստանձնելու պահը»,- ասված Է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում են Նորվեգիայի զանգվածային լրատվամիջոցները, երկրի խորհրդարանում կուսակցությունների մեծ մասը չի պաշտպանել Ստոլտենբերգի թեկնածությունը Կենտրոնական բակի ղեկավարի պաշտոնում: Մասնավորապես, մի շարք քաղաքական գործիչներ անհանգստություն են հայտնում այն բանի առթիվ, թե որքան անկախ կլինի նա այդ դերում՝ հաշվի առնելով նրա կապերը կառավարող Աշխատանքային կուսակցության հետ, որի առաջնորդն Էր ինքն ավելի վաղ:

Ստորտենբերգը, որը նախկինում երկու անգամ զբաղեցրել Է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը (2000 – 2001 եւ 2005 – 2013 թվականներ), Հյուսիսատլանտյան դաշինքը գլխավորում Է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից: Այդ պաշտոնում նրա մանդատը երկու անգամ երկարաձգվել Է, այժմ նա այդ պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 30-ը, այսպիսով, նա պետք Է գլխավոր քարտուղարի պաշտոնում լինի ընդհանուր առմամբ ութ տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում