Սա հարձակում էր ՀՀ անկախության, ինքնիշխանության վրա. Ալեն Սիմոնյան
Սա հարձակում էր ԱԺ-ի վրա, սա հարձակում էր ՀՀ անկախության, ինքնիշխանության վրա՝ անճարության դրսևորում, Հանրայինի եթերում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ նպատակը մեկն է՝ չունենալ անկախ, ժողովրդավար, ինքնուրույն որոշում կայացնող երկիր:
«Այս ամենը Գարեգին Բ-ի պատասխանատվության ներքո է։ Սրա արձագանքը, պատասխանն օրենքի կողմից պետք է ստացվի։ Երբ-որ պետական մարմինների վրա հարձակում ես կազմակերպում, պիտի պատասխան տաս»,- նշել է նա։
Սիմոնյանը ներկայացրել է ժամանակագրություն, ըստ որի առաջին հարձակման կոչը համընկել է այն ժամանակ, երբ վարչապետն ասել է՝ «Երբ որոշենք ՀԱՊԿ-ից դուրս գալ, դուրս կգանք»:
«Հայ Առաքելական եկեղեցին մեր բոլորի եկեղեցին է և պարկեշտ մարդկանցով լցված, բայց մի փոքրիկ մաս այսօր քաղաքական գործընթաց է իրականացնում և չեմ բացառում, որ այդ գործընթացը զուգորդված է տարբեր աշխարհաքաղաքական գործընթացների հետ։
Մտածում են, որ կարող են հարձակվել ՀՀ ոստիկանի վրա և ոստիկանությունը պետք է անտեսի։ Կանադայի ինչ-որ քաղաքացի կարող է գալ, խաչը կախել վզին և մտնել յուրաքանչյուր շենք։ Նման բան չի լինելու»,- ասել է ԱԺ նախագահը:
Կարծիքներ