Եթե Հայաստանը համաձայնի՝ մենք պատրաստ ենք Վրաստանում մասնակցել թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպման. Ալիև
«Եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա մենք պատրաստ ենք Վրաստանում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպման»։
Այս մասին յսօր՝ հոկտեմբերի 8-ին, Թբիլիսիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի հայտարարության ընթացքում:
Տեղեկությունը փոխանցում են ադրբեանական լրատվամիջոցները՝ նշելով, որ առաջարկն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հայտարարելով.
«Մենք պատրաստ ենք միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև»:
Ալիևը նաև հավելել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի:
Կարծիքներ