Մի քանի պարզաբանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
Մի քանի պարզաբանում՝ բազմաթիվ օգտատերերի կողմից տարածված գրառման վերաբերյալ
Քաղաքացին՝ որպես մանկատան շրջանավարտ, Աշխատանքի և սոցիալական հարցերի հախարարության կողմից 09.03.2020 թ.-ին ստացել է բնակարանի գնման վկայագիր:
18.08.2020 թ.-ին քաղաքացին ևս մեկ անգամ դիմել է նախարարություն՝ նշելով, որ կորցրել է փաստաթղթերը, և խնդրել իրեն տրամադրել ԲԳՎ-ի կրկնօրինակը:
Մինչ այդ քաղաքացուն առաջարկվել է բնակտարածք՝ Թբիլիսյան խճուղում գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բնակարաններում, ինչից քաղաքացին հրաժարվել է:
Քաղաքացուն առաջարկվել է նաև աշխատանք, քաղաքացին դրանից ևս հրաժարվել է:
Քաղաքացուն՝ ԲԳՎ կրկնօրինակի տրամադրման գործընթացը՝ սահմանված կարգով, իրականացվում է: Օրերս նրան կտրամադրվի փաստաթղթի կրկնօրինակը:
Կարծիքներ