Բելառուսի ԳՇ-ից վստահեցրել են, որ Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններն ընթանում առանց միջադեպերի
Ռուսաստանի և Բելառուսի կողմից անցկացվող միջուկային զորավարժություններն ընթանում են նախատեսվածի համաձայն՝ առանց միջադեպերի ու պատահարների։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Բելառուսի գլխավոր շտաբի պետի գիտական աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վիկտոր Թումարը։
«Զորավարժություններն ընթանում են ըստ պլանի, միջադեպեր չկան, պատահարներ չկան, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ամեն ինչ լավ է»,- ասել է նա «Մինսկ-Մոսկվա» միութենական հոսքի եթերում։
Ավելի վաղ՝ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ԶՈւ գլխավոր շտաբը նախապատրաստվում է՝ մոտ ապագայում վարժանքներ անցկացնելու Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումներով՝ ավիացիայի և ռազմածովային նավատորմի ներգրավմամբ։ Երկրի ղեկավարը ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկումներին միտված զորավարժություններն անվանել է պլանավորված գործունեություն, որում ոչ մի արտառոց բան չկա։
Նրա խոսքով՝ զորավարժությունները կանցկացվեն երեք փուլով։ Երկրորդ փուլում զորավարժությանը կմիանա նաև Բելառուսը, որի տարածքում տեղակայված են ոչ ռազմավարական միջուկային զենքեր։
Կարծիքներ