Թեհրանի բանտում փոխհրաձգություն է սկսվել

Թեհրանի բանտում փոխհրաձգություն է սկսվել

Հրդեհը սկսվել է շաբաթ երեկոյան Թեհրանի Էվին բանտի տարածքում, դեպքի վայրում կրակոցների ձայներ են լսվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում կատարելով ականատեսներին ։

Իր հերթին իրանական IRNA գործակալությունը  հայտնել է, որ այս պահին իրավիճակը վերահսկելի է, տեղում աշխատում են հրշեջները։ Իրանցի պաշտոնյան անանունության պայմանով նրան ասել է, որ բանտարկյալների խռովության մասին խոսք չկա:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հրդեհի հետեւանքով առնվազն ութ մարդ է տուժել, սակայն զոհեր չկան։ «Հրդեհը տեղայնացված է, ծառայություններն աշխատում են շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- գործակալությունը մեջբերում է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչի խոսքերը։

Reuters-ի փոխանցմամբ՝ բանտում կան քաղաքական գործերով դատապարտվածներ, ինչպես նաև օտարերկրացիներ և երկքաղաքացիություն ունեցողներ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում