Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ եվրոպացիները չգիտեն ինչպես կռվել

Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ եվրոպացիները չգիտեն ինչպես կռվել

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ եվրոպացիները չգիտեն՝ ինչպես կռվել, և նրանց մոտ զենքի արտադրությունը ամենատարածված թեման չէ: Նման կարծիք նա հայտնել Է Kyiv Independent պարբերականին տված հարցազրույցում․ «Զենքի արտադրությունը բիզնեսի ամենատարածված ոլորտը չէ։ Ցավոք, մեր ընկերները չափազանց շատ ժամանակ են ծախսել՝ քննարկելու, թե ինչպես և երբ ավելացնել զենք–զինամթերքի արտադրությունը»։ 

Կուլեբան հավելել է, որ խնդիրը ոչ թե եվրոպական զենքի որակն է, այլ տեխնոլոգիական զենքի արտադրությունը մասշտաբայնացնելու անկարողությունը․ «Դա բավարար չի լինի, եթե իրավիճակը չփոխվի։ Եվ այդ ժամանակ Ռուսաստանը մեզնից առաջ կլինի», - խոստովանել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում