ՌԴ պատվիրակությունը մեկնել է Բելառուս`մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին

ՌԴ պատվիրակությունը մեկնել է Բելառուս`մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին

Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը մեկնել է  Բելառուս` մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը հնարավոր է տեղի ունենա մարտի 7-ին Բելառուսում: Պատվիրակությունները կրկին կհանդիպեն Բելովեժյան պուրակում, մտադիր են հանդիպումը սկսել ճաշից հետո: Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան ավելի վաղ հայտնել էր, թե ինչ հարցերի շուրջ գրեթե անհնար է լինելու Ռուսաստանի հետ համաձայնությունը` Ղրիմը եւ Դոնբասի հանրապետությունների ճանաչումը: Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են շփվել փակ ռեժիմով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում