Վանաձորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 1-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցում հայտնաբերվել և Տարոնի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Վահե Գ.-ն, որը ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի (Կաշառքի միջնորդությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Վահե Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ