TIME ամսագիրը ԼՂ-ից տեղահանված արցախցիների լուսանկարը ներառել է տարվա 100 լավագույն նկարների ցանկում

TIME ամսագիրը ԼՂ-ից տեղահանված արցախցիների լուսանկարը ներառել է տարվա 100 լավագույն նկարների ցանկում

Հեղինակավոր TIME հանդեսը ներկայացրել է տարվա լավագույն լուսանկարների թոփ հարյուրյակը, որում ներառվել է նաև արցախցի բռնի տեղահանված տղամարդկանց լուսանկարը:

TIME-ը նման 100 լուսանկարներ է ընտրում ավանդաբար ամեն տարի:

Լուսանկարն արվել է այս տարվա սեպտեմբերի 25-ին, երբ ԼՂ հարյուր հազարից ավելի բնակիչ Ադրբեջանի զանգվածային հարձակման հետևանքով ստիպված էր թողնել հայրենիքն ու բռնի տեղահանվել Հայաստան:

Լուսանկարի հեղինակը Նաննա Հեյթմանն է (The New York Times/Redux), կադրում բեռնատարի թափքում, իրենց փոքրաքանակ իրերի հետ միասին անձրևի տակ Կոռնիձոր ժամանած տարեց արցախցիներ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում