Շրջակ միջավայրի նախարարության և ենթակա կառույցների աշխատակիցների հետ մասնակցել ենք համապետական շաբաթօրյակին․Սիմիդյան

 Շրջակ միջավայրի  նախարարության և ենթակա կառույցների աշխատակիցների հետ մասնակցել ենք համապետական շաբաթօրյակին․Սիմիդյան

 ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն իր էջում գրում է․

Շրջակ միջավայրի նախարարության և ենթակա կառույցների աշխատակիցների հետ մասնակցել ենք #համապետական_շաբաթօրյակին:

Մաքրման աշխատանքներ ենք իրականացրել Երևան քաղաքի Հրազդանի կիրճի տարածքում:

Շնորհակալ եմ գործընկերներիս շաբաթօրյակին մասնակցելու և իրենց օրինակով շրջակա միջավայրի մաքրության հանդեպ անտարբեր շատ քաղաքացիներին օրինակ ծառայելու համար:

Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտել այն, համատեղ ուժերով պահպանել ու պաշտպանել մեր միջավայրի անխաթարությունն ու մաքրությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում