Արցախում նոր հսկիչ կետ է ստեղծվել՝ ապրանքանյութական արժեքների հաշվառման նպատակով
Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կառավարության որոշմամբ դադարեցվել է սահմանային՝ «Աղավնո», «Խարխափուտ», «Միջնաբերդ» և «Սանասար» հսկիչ կետերի գործունեությունը և ստեղծվել նոր հսկիչ կետ: Այս մասին տեղեկացրին Արցախի պետական եկամուտների կոմիտեից:
«Հսկիչ կետը գործելու է Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքում:Հորդորում ենք Արցախի Հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքներ ներմուծող և արտահանող տնտեսավարող սուբյեկտներին, որպեսզի սույն թվականի մարտի 15-ից սկսած՝ ապրանքանյութական արժեքներ ներմուծելու կամ արտահանելու դեպքում դրանք հաշվառեն հսկիչ կետում: Տնտեսավարող սուբյեկտները՝ հսկիչ կետում հաշվառված ապրանքանյութական արժեքների մասով կազատվեն լրացուցիչ հարկային պարտավորություններից: Հաշվառված ապրանքանյութական արժեքների մասին տեղեկատվությունը նաև թույլ կտա պետական մարմիններին ճշգրիտ պատկերացում կազմել արտաքին ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ՝ հիմք հանդիսանալով սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմելու համար»,-պարզաբանեցին Արցախի պետեկամուտների կոմիտեից:
Կարծիքներ