Իտալական դատարանը դատապարտել է «Նդրանգետա» մաֆիայի 70 անդամների
Իտալական դատարանը դատապարտել է «Նդրանգետա» մաֆիայի 70 անդամների, փոխանցում է BBC-ը։ Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ սպանության փորձ եւ շորթում։ Առաջիկա երկու տարվա ընթացքում 355 ենթադրյալ մաֆիոզներ եւ կոռումպացված պաշտոնյաներ կկանգնեն դատարանի առաջ՝ Իտալիայի ամենահարուստ եւ ամենահզոր կազմակերպված հանցավոր խմբավորման մեջ իրենց մասնակցության համար:
Գործին ներգրավված են հարյուրավոր փաստաբաններ եւ գրեթե հազար վկաներ։ Դատապարտվածներից վեցին դատավորները դատապարտել են դատախազության պահանջած առավելագույն 20 տարվա ազատազրկման։ Եվս 21 մեղադրյալ արդարացվել է։ «Նդրանգետա»-ն հանցավոր ցանց է, որը բաղկացած է մոտավորապես 150 ընտանիքներից: Այս դատավարությունն ուղղված է նրանցից միայն մեկին՝ Մանկուզո ընտանիքին։ Ենթադրյալ ղեկավար Լուիջի Մանկուսոն՝ «Քեռի» մականունով, եւ նախկին սենատոր Ջանկառլո Պիտելլին, ով դատախազների կարծիքով նրա օգնականն էր, ավելի ուշ կկանգնեն դատարանի առջեւ։ «Նդրանգետա»-ն հայտնի է դարձել 1980-ականների վերջին՝ զգալիորեն թուլացնելով Կոզա Նոստրայի սիցիլիական մաֆիոզ ընտանիքները:
Կարծիքներ