Զիդանի գլխավորությամբ Ռեալը խփեց 500-րդ գոլը

Զիդանի գլխավորությամբ Ռեալը խփեց 500-րդ գոլը

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Ռեալը» Կարիմ Բենզեմայի ու Մարկո Ասենսիոյի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց «Ալավեսին»։

Բենզեմայի գնդակը 500-րդն էր «Ռեալի» համար Զինեդին Զիդանի գլխավորությամբ։ Զիդանը աշխատել է «Ռեալում» 2016-2018 թվականների ընթացքում։ 2019 թվականի մարտին ֆրանսիացի մասնագետը վերադարձավ «արքայական» ակումբը և մինչև օրս գլխավորում է թիմը։

Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 1 անգամ Լա լիգայում, 2 անգամ Եվրոպայի սուպերգավաթում, 2 անգամ Իսպանիայի սուպերգավաթում և 2 անգամ աշխարհի ակումբային առաջնությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում