Պուտինի եւ Լուկաշենկոյի հանդիպումը Սոչիում կկայանա մայիսի 28-ին
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը կկայանա մայիսի 28-ին Սոչիում, արդյունքների վերաբերյալ հայտարարություններ չեն պլանավորվում: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք պատրաստում ենք այսպիսի աշխատանքային այց: Դա լինելու Է երկու նախագահների զրույց, որը պլանավորվում Է շարունակել աշխատանքային ճաշի ժամանակ»,-Պեսկովն ասել Է լրագրողներին: Պատասխանելով այն հարցին, թե բանակցությունների ընթացքում պլանավորվում են արդյոք մամուլի համար ելույթներ կամ հայտարարություններ, Պեսկովն ասել Է. «Ո՛չ, պլանավորված չեն»:
Պեսկովը հաստատել Է, որ բանակցությունները կկայանան մայիսի 28-ին:
Կրեմլում չեն բացառում, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկա հանդիպմանը Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին կտեղեկացնի Բելառուսի տնտեսության վիճակի մասին, հնարավոր օգնության մասին քննարկումը կախված կլինի այն բանից, թե հանրապետիության ղեկավարն ինչպես կդնի հարցը, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ նա հաղորդել Էր, որ նախագահները կհանդիպեն մինչեւ մայիսի վերջը: Չորեքշաբթի օրը՝ մայիսի 26-ին, լրագրողները նրան հարցրել են, թե Ռուսաստանը կօգնի արդյոք Բելառուսի արտաքին պարտքերի վերաֆինանսավորման հարցում, եւ արդյոք այդ հարցը կլինի առաջիկա հանդիպման օրակարգում:
«Որպես կանոն նախագահները միմյանց տեղեկացնում են երկրների տնտեսության իրավիճակի մասին: Ուստի ես չեմ բացառում այն, որ Բելառուսի նախագահն անհրաժեշտ կհամարի Ռուսաստանի նախագահին տեղեկացնել Բելառուսի տնտեսական իրադրության մասին:
Իսկ հետագայում ամեն բան կախված կլինի այն բանից, թե Ալեքսանդր Գրիգորեւիչն ինչպես կդնի հարցը»,-պատասխանել Է Պեսկովը: Նա ճշտել Է, որ Ռուսաստանն ուղղակի եւ անուղղակի կերպով զգալի օգնություն Է ցուցաբերում բելառուսական կողմին, բայց հարց, թե որքանով կարող են ավելանալ Բելառուսի դրամատրումները, չի դրվել: Պեսկովի խոսքով՝ երկու պետությունների ղեկավարների հանդիպումն առիթ Է ֆինանսական օգնության ավտոմատ վերահաշվարկի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ