Վարչապետին մեջքով նստած Ասպրամ Կրպեյանը ուսում ստանալու համար ժամանակին «Իմ քայլը» հիմնադրամից 15,000 դոլար է ստացել
Դեռևս դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շրջվեց ու թիկունքով նստեց վարչապետ Փաշինյանին, այդ կերպ իբրև թե արտահայտելով իր բոյկոտը։ Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավորները սկսեցին տարածել Կրպեյանի լուսանկարը, չնայած, որ սոցցանցերում օգտատերերից շատերը քննադատեցին արդեն պատգամավոր դարձած Ասպրամ Կրպեյանին՝ մեկնաբանելով, որ վերջինս խայտառակում է իր իսկ հոր՝ Թաթուլ Կրպեյանի անունը։
Սակայ սա դեռ ամենը չէ, պարզվում է Ասպրամ Կրպեյանը երկակի ստանդարտներով է առաջնորդվում։ Հարկ եղած դեպքում իշխանությունների «բարեկամն» է, իսկ երբ իշխանությունից ստանալու բան չունի, մեջքով է շրջվում վերջիններիս։
Այսպես օրինակ դեռևս 2018-2019 թվականներին Ասպրամ Կրպեյանը Օքսֆորդի Դիվանագիտության ֆակուլտետում մագիստրատուրայի ուսման համար «Իմ քայլը» հիմնադրամից 15,000 դոլար է ստացել։
Ասպրամ Կրպեյանը եղել է «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակառու։ Այս մասին ինֆորմացիա կա նաև «Իմ քայլը» հիմնադրամի կայքում։
Իսկ այսօր, նույն Ասպրամ Կրպեյանը մեջքով է շրջվում այն նույն մարդկանց, ովքեր ժամանակին ֆինանսավորել են իր ուսումը աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններից մեկում։
Ասպրամ Կրպեյանի մարդկային որակների մասին հետևությունները կթողնենք ձեզ։
ArmeniaNews
Կարծիքներ