Apple-ը համակարգիչների համար 64-միջուկանի ARM պրոցեսոր է մշակում
Apple-ում 64 հաշվողական միջուկներով նոր ARM պրոցեսոր են պատրաստում: Այս մասին Twitter-ում հայտնել է LeaksApplePro-ի ներքին հեղինակավոր աղբյուրը:
Ցանցային տեղեկատուները մանրամասներ չեն հայտնում` նշելով, որ շուտով Apple-ը մանրամասներ կներկայացնի Silicon հարթակի նոր տարբերակի վերաբերյալ: 64-միջուկանի նման լուծումը կարող է վերջնագրային դառնալ համակարգչային շուկայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
2020-ի աշնանը ներկայացված Apple Silicon M1-ը, որն ունի 8 հաշվողական միջուկ եւ նախատեսված է ավելի երիտասարդ MacBook-երի համար, պարզվել է՝ արտադրողական լուծում է: 5 նմ չիպին հաջողվել է գերազանցել x86-ի վրա հիմնված Intel-ի եւ AMD-ի շատ ավելի թանկ պրոցեսորներին:
Կարծիքներ