Խորվաթիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Երեքշաբթի Խորվաթիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով մահացել է 7 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Hina պետական լրատվական գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ Սիսակ քաղաքից քիչ հեռուտ գտնվող եկեղեցում աշխատող տղամարդու մարմինը դուրս են բերել շինության փլատակներից: Ներկայումս աշխատանքներ են տարվում փլուզումների հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Արդեն հայտնել էինք, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12:20-ին (երևանյան՝ 09:20-ին): Ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Զագրեբից 44 կմ հարավ-արևելք:
Կենտրոնի հաղորդմամբ՝ երեքշաբթի գրանցված երկրաշարժն ամենաուժեղն էր, որ տեղի է ունեցել այս տարվա ընթացքում:
Նշվում է, որ երկրում սահմանված քաղաքացիների տեղաշարժման արգելքը չեղարկվել է:
Կարծիքներ