Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 1-ից 2-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 82 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, խարդախության՝ 7, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ընտանեկան բռնության՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի ու ազատությունից ապօրինի զրկելու՝ 2-ական, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, կաշառք տալու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, թմրանյութի իրացման և ծեծի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու, շորթման և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ