«Oրական մեր քաղաքացիներից ստանում եմ նմանատիպ տասնյակ նամակներ․․․». Տարոն Չախոյան
Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․
Oրական կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիներից ստանում եմ տասնյակ նամակներ, որտեղ վերջիններս իրենց շնորհակալական խոսքն են ոււղղում կառավարությանը և բժշկական կենտրոնների տնօրինությանն ու աշխատակիցներին բարեխիղճ վերաբերմունքի ու պատշաճ կերպով բուժումը կազմակերպելու համար։
Այո, կառավարությունն արել է և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի զերծ պահի քաղաքացիներին կորոնավիրուսի համավարակի հետևանքներից։ Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները համավարակով վարակված քաղաքացիների բուժումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։
Սակայն այս ամենին զուգահեռ մեր քաղաքացիներն էլ պետք է հնարավորինս օգնեն կանխարգելել համավարակի հետևանքները, իսկ դրա միակ միջոցը պատվաստումն է։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր պարտքը համարի կորոնավիրուսի դեմ պատվաստումը, քանզի դրանով կհոգա թե իր և իր հարազատների առողջության մասին, և թե կթոթափի պետության բեռը։
Առողջություն Ձեզ։
Ստորև ներկայացնում եմ մեր քաղաքացիներից ստացածս նամակներից մի օրինակ։
Կարծիքներ