Ընդդիմությունը շարունակում է հանրությանը ստերով կերակրել ու մոլորեցնել անգամ յուրայիններին.Տարոն Չախոյան

Ընդդիմությունը շարունակում է հանրությանը ստերով կերակրել ու մոլորեցնել անգամ յուրայիններին.Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Իշխանափոխության պահանջով փողոցային պայքար սկսած ընդդիմությունն անընդհատ խոսում է ձեռքբերումների մասին՝ շարունակելով հանրությանը ստերով կերակրելու իր բացասական պրակտիկան ու փորձելով մոլորեցնել անգամ յուրայիններին։

Տապալված փողոցային շարժման առաջնորդների միակ ձեռքբերումները սրանք են․ Փողոցային բախումների հետևանքով վնավածք ստացած տասնյակ ցուցարարներ ու ոստիկաններ։

Իրավախախտումների հետ կապված վարչական վարույթ ավելի քան 1400 անձի նկատմամբ։

Տասնյակ քրեական գործեր՝ հարուցված օրինախախտ ցուցարարների նկատմամբ։

Տասնյակ ձերբակալված անձինք, ովքեր իրենց պատիժն արդեն կրում են քրեակատարողական հիմնարկներում։

Բնականաբար պատգամավորի մանդատի հետևում թաքնված ընդդիմության առաջնորդներից և ոչ ոք քրեական գործերով անցնող ցուցարարների փոխարեն պատասխան չի տալու, դրա փոխարեն խոսում են ձեռքբերումներից»։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում