Թաթարստանում ԱԹՍ է խոցվել

Թաթարստանում ԱԹՍ է խոցվել

Թաթարստանում՝ Ելաբուգա քաղաքից ոչ հեռու, անօդաչու թռչող սարք է խոցվել։

Այս մասին հայտնել են քաղաքապետ Ռուստեմ Նուրիևը և ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

«ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ այսօր Ելաբուգայի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։ Տեղում ավերվածություններ չկա։ ԱԻՆ-ն ու օպերատիվ ծառայությունները տեղում անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում»,- գրել է Նուրիևը։

Բացի այդ, անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայաններն այսօր որոշ ժամանակով սահմանափակել են գործունեությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում