Եթե Կովկասը վերածվի Սիրիայի, ապա Աստված պահապան բոլորին. ՀՀ նախագահի մեկնաբանությունը CNN-ին

Եթե Կովկասը վերածվի Սիրիայի, ապա Աստված պահապան բոլորին. ՀՀ նախագահի մեկնաբանությունը CNN-ին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ, եթե միջազգային հանրությունը չկանգնեցնի Թուրքիային, ապա Կովկասը կարող է վերածվել նոր Սիրիայի: Սարգսյանն ընդգծել է, որ այս մասին հայտնել է տարբեր երկրների նախագահների ու վարչապետների հետ իր զրույցներում:

«Ես այս մասին խոսել եմ տարբեր երկրների բազմաթիվ նախագահների ու վարչապետների հետ: Խնդրել եմ նրանց միջամտել և ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա` կանգնեցնելու տարածաշրջանում Թուրքիայի միջամտությունը, քանի որ այդ երկրի միջամտությունը հակամարտությունը բարձրացնում է այլ մակարդակի իր մասշտաբներով և կարող է Կովկասը նոր Սիրիա դարձնել»,- ասել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ եթե Կովկասը վերածվի նոր Սիրիայի, ապա դա կանդրադառնա նաև Եվրոպայի և այլ տարածաշրջանների վրա:

«Եթե Կովկասը վերածվի Սիրիայի, ապա Աստված պահապան բոլորին, Աստված պահապան Եվրոպային, Աստված պահապան Կենտրոնական Ասիային: Դա կազդի բոլորի վրա, ներառյալ՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Եթե Թուրքիան զսպվի Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օգնությամբ, այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք զինադադարի և բանակցությունների սեղան վերադառնալու, որովհետև այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, կարող է լինել միայն խաղաղ, դիվանագիտական լուծում»,- նշել է նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում