Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ կապված Իդլիբի իրավիճակի սրման հետ

Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ կապված Իդլիբի իրավիճակի սրման հետ

Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն՝ կապված Իդլիբի ապառազմականացված գոտում իրավիճակի սրման հետ: Այս մասին տեղեկացնում է Hurriyet պարբերականը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Սիրիայի զինված ուժերի վրա է դրել կիրակի օրը Իդլիբի ապառազմականացված գոտում գտնվող հիվանդանոցի ռմբակոծման հետևանքով 5 խաղաղ բնակիչների մահվան, ինչպես նաև բնակելի թաղամասի վրա զինված հարձակման պատասխանատվությունը:

Թուրքիայի ԱԳՆ հրավիրված ռուս դեսպանին անհանգստություն են հայտնել Իդլիբ  շրջանում հաճախադեպ դարձած գրոհների պատճառով անվտանգության հետ կապված խնդրի կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում