Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում օդաչուները
Air India-ի ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվածների թիվն աճել է, հաղորդում է The Times of India-ն:
Միջադեպի արդյունքում զոհվել է 20 մարդ, այդ թվում ինքնաթիռի երկու օդաչուները: Վիրավորվել է 120 մարդ, որից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Վատ եղանակի պատճառով ընդհատված փրկարարական գործողությունը վերսկսվել է և ավարտվել:
Դուբայից թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կոժիկոդ քաղաքում: Օդանավում եղել է 174 մարդ, որոնցից 10-ը՝ երեխաներ, ինչպես նաև երկու օդաչու և անձնակազմի հինգ անդամ: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց, այնուհետև երկու մասի բաժանվել: Հրդեհի բռնկում չի գրանցվել:
Կարծիքներ