Քաղաքացին չկարողանալով բացել դուռը ընկել էր բնակարանում. օգնության են հասել փրկարարները
Օգոստոսի 30-ին, ժամը 20։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չերնիշևսկու փողոցի տներից մեկի բնակիչը պարսպի դուռը բացելու նպատակով բարձրացել է պարսպի վրա և ընկել հակառակ կողմում, վերջինս չի կարողանում մոտենալ և բացել դուռը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները բացել են Հակոբ Կ․-ի տան պարսպի դուռը. քաղաքացին ներսում ընկած է եղել։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Կարծիքներ