Քիմ Քարդաշյանն ականջալու՞ր եղավ իր առանձնատան դիմաց կազմակերպված ակցիային

Քիմ Քարդաշյանն ականջալու՞ր եղավ իր առանձնատան դիմաց կազմակերպված ակցիային

Օրեր առաջ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները ակցիա են կազմակերպել Լոս Անջելեսում՝ Քիմ Քարդաշյանի առամձնատան դիմաց, պահանջելով, որ Քարդաշյանն ու նրա ընկերները սոցցանցերում աշխարհին ներկայացնեն Արցախի շրջափակումը։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը և Էրիկ Էսրայիլյանը կոչ են արել Բայդենի վարչակազմին անհապահ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու համար։

«Արցախի ժողովուրդն ուզում է խաղաղ ապրել։ Հիմա իսկական առաջնորդության ժամանակն է: Մեզ անհրաժեշտ է, որ նրանք, ովքեր նշանակալի դեր են խաղում այդ գործերում, անհապաղ պահանջեն բացել Լաչինի միջանցքը, որպեսզի կանգնեցնեն հերթական ցեղասպանությունը։ Մենք ցանկանում ենք ավելի շատ ուշադրություն հրավիրել ճգնաժամի վրա և կոչ անել մեր կառավարության անդամներին, ովքեր իսկապես հոգ են տանում մարդկության մասին, միջամտել: Միացյալ Նահանգները պատասխան միջոցները մոբիլիզացնելու հնարավորություն ունի: Առաջնորդներին, ովքեր արդյունավետ են և օգնում են մեր ժողովրդին, կհիշեն իրենց հերոսության համար։ Նույնիսկ եթե նրանք գործում են լավագույն նպատակներով, նրանք, ովքեր իներտ են և անարդյունավետ, կհիշվեն այն բանի համար, որ թույլ են տվել, որ ցեղասպանությունը տեղի ունենա իրենց աչքի առաջ: Ընտրությունը իրենցն է»,- ասված է «Rolling Stone» պարբերականում հրապարակված հոդվածում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում