Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց թուրքերի հետ
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական՝ Թուրքիա-Հայաստան հանդիպումը։
Առաջին խաղակեսն անցավ լարված, բայց առանց գոլերի:
Երկրորդ խաղակեսին Արտակ Դաշյանը բացեց հաշիվը՝ խփելով առաջին գոլը: Ավելի ուշ թուրքերը հավասարեցրին հաշիվը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Այս հանդիպումից հետո Հայաստանն ունի յոթ միավոր։
Կարծիքներ