ԱՄՆ Արիզոնա նահանգում ուղղաթիռը բախվել է ինքնաթիռին

ԱՄՆ Արիզոնա նահանգում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվել է ուղղաթիռին, հայտնում է ABC15-ը: Բախումը տեղի է ունեցել Չենդլերի օդանավակայանի մոտ: Արդյունքում ուղղաթիռն ընկել ու հրդեհվել է: Երկու մարդ, ովքեր այնտեղ են եղել, մահացել են:
Ինքնաթիռը հասցրել է վայրէջք կատարել մայրուղու հարակից դաշտում: Այնտեղ գտնվող մարդիկ չեն տուժել:
Կարծիքներ