Շիրակի մարզը նոր դատախազ ունի

Շիրակի մարզը նոր դատախազ ունի

Շիրակի մարզը նոր դատախազ ունի: Այս պաշտոնում է նշանակվել նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղակալը՝ Գուրգեն Գրիգորյանը:

Այս մասին տեղեկացնում է Դատախազության կայքը:

Հիշեցնենք, որ Կարեն Գաբրիելյանը 2020 թվականի օգոստոսին գլխավոր դատախազի հրամանով տեղափոխվել էր Երևան՝ որպես ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետ:

Շիրակի մարզի դատախազ էր նշանակվել 2016 թվականին: Երեկվանից Գաբրիելյանը զբաղեցնում է Լոռու մարզի դատախազի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում