Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 3.95 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 3.95 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, 

Արագածոտնի մարզի Փարպի գյուղում` 1000 քմ, Օշական գյուղում՝ 600 քմ,

Արարատի մարզի Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին՝ 200 քմ, 200 քմ,

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ 1500 քմ,

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 3.95 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում