Ֆիլիպիններում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպիններում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը Մինդանաո կղզում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Նրա խոսքով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Կալիլանգանի մունիցիպալիտետից (Աբրա նահանգ) 7 կմ հյուսիս-արևելք, որի բնակչությունը գերազանցում է 43,7 հազարը։ Աղբյուրը գտնվել է 3 կմ խորության վրա։

Փորձագետները չեն բացառում տարածքում կրկնվող ցնցումների հավանականությունը։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում