ԱՄՆ-ում կարծում են, որ COVID-19-ի վիրուսային ծանրաբեռնությունը մուտացիայի հետեւանքով մեծանում է
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի վիրուսային ծանրաբեռնությունն զգալիորեն մեծանում Է D614G մուտացիայի հետեւանքով: Հետազոտողների եզրակացությունները սեպտեմբերի 23-ին հրապարակվել են medRxiv Էլեկտրոնային գիտական գրադարանում:
Հյուսթոնի (Տեխասի նահանգ) մեթոդական հոսպիտալի մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ավելի քան 5 հազար մանրԷահիմք: Նրանք հանգել են այն եզրակացության, որ Հյուսթոնում կորոնավիրուսի տարածումը մինչ այս պահը տեղի Է ունեցել երկու ալիքով, որոնցից մեկը տեղի Է ունեցել գարնանը, իսկ երկրորդը՝ այս տարվա ամռանը: Հետազոտություններն սկսվել են տակավին մարտին:
Հիվանդների 99 տոկոսի մոտ, որոնք վարակվել են կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ, հայտնաբերվել Է դրա մուտացիան, որն ստացել Է D614G կոդային անվանումը: Գիտնականները նշում են, որ այդ մուտացիայի դեպքում զգալիորեն աճում Է COVID-19-ի վիրուսային ծանրաբեռնությունն, այսինքն՝ ավելանում Է վիրուսի մասնիկների քանակը, որոնք վարակվելիս հայտնվում են մարդու օրվանիզմում:
Մասնագետները նշում են, որ վիրուսային ծանրաբեռնությունը մեծացնում Է վիրուսի տարածման արագությունը: Ըստ որում նրանք կապ չեն հայտնաբերել մարդու օրգանիզմում վիրուսի մասնիկների քանակի եւ դրա հարուցած հիվանդության ծանրության միջեւ: Այդ հետազոտության արդյունքներն այս պահին հաստատված չեն անկախ փորձագետների կողմից: Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել Էր, որ մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի շուրջ 22 եզակի մուտացիաներ:
Կարծիքներ