Արդարադատության նախարարությունը մեղադրանք չի առաջադրի Թրամփի երկու նախկին համախոհների դեմ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք չի ներկայացրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկու նախկին համախոհների դեմ՝ չնայած ԱՄՆ օրենսդիրների համապատասխան առաջարկություններին։ Այս մասին ուրբաթ հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով իր ստացած փաստաթուղթը։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը ծառայում է որպես գլխավոր դատախազի գրասենյակ, ավելի վաղ ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրել Սպիտակ տան Առևտրի ազգային խորհրդի նախկին ղեկավար Պիտեր Նավարոյին։ Նավարոն մեղադրվում է նշված կոմիտեին ցուցմունք տալուց և նրանց կողմից պահանջված փաստաթղթերը անդամների քննարկմանը ներկայացնելուց հրաժարվելու մեջ։ Նրան սպառնում է 30 օրից մեկ տարի ազատազրկում և մինչև 100 հազար դոլար տուգանք։
Ավելի վաղ Կոնգրեսի հիշյալ հատուկ հանձնաժողովի անդամները Արդարադատության նախարարությանը, ի լրումն Նավարոյի, առաջարկել էին մեղադրանքներ առաջադրել Մարկ Մեդոուսին, ով գլխավորում էր Թրամփի վարչակազմում Սպիտակ տան աշխատակազմը, ինչպես նաև հանրապետականների նախկին օգնական Դանիել Սկավինոյին, որը ղեկավարում էր սոցիալական մեդիայի հաղորդակցությունը: Երկուսն էլ պետք է մեղադրվեին Կոնգրեսի նկատմամբ արհամարհանքի մեջ։
Ինչպես ընդգծել է The New York Times-ը, արդարադատության նախարարության ներկայացուցիչները հրաժարվել են դա անել։
Կարծիքներ