Անհրաժեշտության դեպքում կհայտարարենք կամավորների հավաքագրման մասին
«Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի հայրենակիցներ
Այսօր լուսաբացից բազմաթիվ նամակներ և զանգեր ենք ստանում, որոնց հեղինակները ցանկանում են կամավորագրվել։
Շնորհակալություն ենք հայտնում հանուն Հայրենիքի պաշտպանության նման պատրաստակամության համար։
Մենք առայժմ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և անհրաժեշտության դեպքում կհայտարարենք կամավորների հավաքագրման մասին։
Լինենք զգոն, միասնական և պատրաստ՝ այս մարտահրավերը հաղթանակի վերածելու համար»։
Կարծիքներ