Արցախից տեղահանված 4 ընտանիք Կապանում ապահովվել է կացարանով
Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրով՝ Արցախից տեղահանված և Կապան համայնքում մշտական բնակություն հաստատած 4 բազմազավակ ընտանիք արդեն իսկ ապահովվել է կացարանով:
Այս մասին հայտնում են կապանի համայնքապետարանի ֆեյսբուքի էջում:
Ընտանիքներին տրվել է նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ նրանց նախապատվության։ Սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման նպատակով ընտանիքներին աջակցություն է ցուցաբերել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ն՝ տրամադրելով խոշոր եղջերավոր կենդանիներ:
Աշխատանքային այցի շրջանակներում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալվել է Դավիթ Բեկ գյուղում բնակություն հաստատած Հովհաննիսյանների, Այվազյանների և Կարապետյանների ընտանիքներում, ծանոթացել նրանց կենսապահովման պայմաններին և կարիքներին:
Կարծիքներ