Սուեզի ջրանցքի վարչությունը պլանավորում Է լայնացնել ջրուղու հունը
Սուեզի ջրանցքի վարչությունն ուսումնասիերում Է հունի լայնացման հնարավորությունը՝ խուսափելու համար ծանծաղուտում հայտնված Ever Given բեռնարկղանավի իրադրության կրկնումից: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը, հայտարարել Է վարչության ղեկավար Ուսամա Ռաբիան: «Ներկայումս կատարվում Է տեղի ունեցած վթարից հետո ջրանցքի լայնացման հետազոտություն,- ապրիլի 2-ին մեջբերում Է նրա խոսքը Al Shorouq հրատարակությունը:- Ըստ որում ջրանցքի խորացման անհրաժեշտություն չկա»:
Սուեզի ջրանցքի խորությունը 24 մետր Է (66 ֆուտ): Բեռնարկղանավի հետ միջադեպը դարձավ «արտակարգ իրավիճակներում ճգնաժամից դուրս գալու գործնական դաս»,- հավելել Է Ռաբիան: Սուեզի ջրանցքի ընդհանուր երկրարությունը, որը միացնում Է Միջերկրական եւ Կարմիր ծովերը, այս պահին կազմում Է 193,3 կիլոմետր, խորությունը՝ 24 մետր, ինչ Է թույլ Է տալիս դրանով անցնել աշխարհում ամենախոշոր նավերին, այդ թվում նավթատար լցանավերին: Ջրանցքը բաղկացած Է երկու մասից՝ Մեծ դառը լճից դեպի հյուսիս եւ դեպի հարավ: 2014 թվականին լճից դեպի հյուսիս սկսվել Է ջրանցքի 72 կիլոմետր երկարությամբ զուգահեռ հունի շինարարությունը, ինչը թույլ Է տվել ապահովել նավերի երկկողմ երթեւեկությունը: Նախագիծը, որը Եգիպոսի վրա նստել Է 8,2 միլիարդ դոլար, ավարտվել Է արդեն մեկ տարի անց՝ 2015-ի օգոստոսին: Այնուամենայնիվ ջրանցքում պահպանվել են միակողմանի երթեւեկությամբ հատվածներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ