Հնդկաստանում COVID-19 դեպքերի ռեկորդային ցուցանիշ է հաստատվել

Հնդկաստանում COVID-19 դեպքերի թիվը շարունակում է աճել։ Անցած մեկ օրում երկրում հայտնաբերվել է հիվանդության 62.7 հազար նոր դեպք, որը վերջին հինգ ամսվա ընթացքում գրանցված ռեկորդային ցուցանիշն է ։ Տեղեկացնում է Հնդկաստանի Առողջապահության նախարարությունը ։
Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղում է: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է COVID-19 վարակի 11,97 միլիոն դեպք:
Ավելի քան 11,32 միլիոն մարդ հաղթահարել է հիվանդությունը, շուրջ 486 հազարը շարունակում է բուժվել, 161 հազար մարդ մահացել է կորոնավիրուսից և ուղեկցող այլ հիվանդություններից:
Կարծիքներ