Eurowings ավիաընկերությունը մայիսից կիրականացնի Երևան-Բեռլին ուղիղ թռիչքներ. ՀՀ զբոսաշրջության կոմիտե

Eurowings ավիաընկերությունը մայիսից կիրականացնի Երևան-Բեռլին ուղիղ թռիչքներ. ՀՀ զբոսաշրջության կոմիտե

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը 2024 թվականի մայիսից նախատեսում է մեկնարկել Երևան-Բեռլին ուղիղ թռիչքները։



«Անհամբեր սպասում ենք դիմավորելու Գերմանիայից ժամանող նոր զբոսաշրջիկներին: Անկախ նրանից՝ պատմության սիրահար եք, մշակույթի, թե բնության կամ պարզապես արկածներ որոնող՝ Հայաստանն առաջարկում է տարատեսակ փորձառություններ բոլորի համար, ուստի ճամփորդիր Հայաստան՝ բացահայտելու թաքնված ուղին»- նշել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Բեռլին-Երևան թռիչքներն այժմ հասանելի են Eurowings-ի պաշտոնական կայքում: Չվացուցակների, ուղեվարձերի և ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.eurowings.com/en.html կայք։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում