Պուտինը շարունակում է իր նախնիների պայքարը. Մադուրո

Պուտինը շարունակում է իր նախնիների պայքարը. Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Լենինգրադի շրջափակումից ամբողջական ազատագրման 80-ամյակի տոնակատարությունը և այդ կապակցությամբ նշել, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը շարունակում է իր նախնիների պայքարը։

«Նախագահ Պուտինն առաջին հերթին ստրատեգ է, հաջողակ, հաղթող առաջնորդ, Ռուսաստանի և աշխարհի մեծ առաջնորդ, և նա պայքարում է այն բանի համար, ինչին արդեն հասել են իր նախնիները», - ասել է Մադուրոն երկուշաբթի օրը, ուղիղ եթերում։ Նախագահը նշել է, որ իրեն դուր չեն եկել որոշ լրատվամիջոցների վերնագրերը «շրջափակման ավարտի» մասին, քանի որ «դա Կարմիր բանակի հաղթանակն էր նացիստների նկատմամբ, որոնք պարտություն կրեցին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում