«Եթե ես լինեի՝ ես կհաջողեի» կամ «Գիտեմ ոնց անել, բայց քանի որ ես չեմ իշխանության՝ չեմ անելու».Դավիթ Դանիելյանը՝ ընդդիմադիրների մասին
Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եթե ես լինեի՝ ես կհաջողեի» կամ «Գիտեմ ոնց անել, բայց քանի որ ես չեմ իշխանության՝ չեմ անելու»
Այս օրերին մեր ընդդիմադիր գործընկերները հրաժարվում են մանդատներից կամ լքում են զբաղեցրած խորհրդարանական պաշտոնները: Այդպիսով, հրաժարվում են նաև պատասխանատվությունից, որովհետև դժվարին պահին պատասխանատվություն կրելը ավելի բարդ է, քան դրանից խուսափելը:
Մեր պատմության մեջ քաղաքական ու պետական գործիչները չափազանց հաճախ են այսպես վարվել, նախընտրելով քաղաքական էմիգրացիայում մեմուարներ գրելու և այդ մեմուարներում սերունդներին մեղադրելու պատվաբեր գործը:
Տասնամյակներ ղեկավարելուց հետո նրանց մեկ է թվում է, որ մեր երկրի պատմությունը մինչ այսօր կերտել են ուրիշները ,և իրենք սեփական հաջողության պատմությունը կերտելու հնարավորություն դեռ չեն ստացել, բայց կստանան եթե լինեն իշխանություն, նախագահ, պատգամավոր, տնօրեն, բաժնի պետ...ու ամենքը մի աստիճան վերևում լինելու նպաստավոր պահին են սպասում։ Այնինչ պահը հիմա է:
Ի վերջո պետք է գիտակցենք, որ բոլորիս երեխաներն են այս երկրում ապրելու, ու իրենք չեն քննելու քո քաղաքական հայացքների ճշմարտացիությունը: Այլ դատելու են, թե ինչ արեցիր, ու հատկապես ինչ Չ´արեցիր այն պահին, երբ երկիրը դժվարին հետպատերազմյան փուլում էր:
Կարծիքներ