Բրիտանական բանակը վերադառնում է Գերմանիա՝ ռուսական սպառնալիքի պատճառով
Գերմանիայից բրիտանական զորքերի դուրսբերման ավարտից դեռ մեկ տարի չանցած՝ Լոնդոնը հայտարարեց կրկին այս երկիր մոտ 250 տանկ և մարտական մեքենա ուղարկելու, ինչպես նաև այլ երկրներում զորավարժություններին մասնակցող բանակային բրիգադ տեղակայելու ծրագրի մասին։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը` ելույթ ունենալով Համայնքների պալատում: Ազգային զինված ուժերի վերակառուցման ծրագրում նախատեսվում է բրիտանական զորամիավորումների տեղակայումը աշխարհի տարբեր մասերում, հայտնում են The Times-ը, Financial Times-ը և Sky News-ը:
Ուոլեսը ներկայացրել է ցամաքային զորքերի արդիականացման «Ապագայի զինվորը» ծրագիրը, որը բրիտանական բանակի ամենաարմատական վերակազմավորումն է ավելի քան 20 տարվա ընթացքում և որն ուղղված է ավելի մեծ ճկունության և արդյունավետության հասնելուն:
Գերմանիան կդառնա բրիտանական բանակի երեք հենակետերից մեկը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի խոսքերով` զինված ուժերի արդիականացման ծրագիրն ուղղված է ավելի արդյունավետ արձագանքելու սպառնալիքներին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի կողմից։
Կարծիքներ