Արագածոտնի մարզպետը Օհանավանում մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշակոթողի բացման արարողությանը

Արագածոտնի մարզպետը Օհանավանում մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշակոթողի բացման արարողությանը

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման և օծման արարողությանը:

Հուշ-ցերեկույթին ներկա են եղել Արագածոտնի մարզպետի տեղակալներ Տիգրան Եղիազարյանը, Հարություն Գուլյանը, Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանը, Աշտարակի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, մարտական գործողությունների մասնակիցներ, զոհված զինծառայողների ծնողները, ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, մանկավարժներ և համայնքի բնակիչները:

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ Վախթանգ Կարապետյանի, Գևորգ Մելքոնյանի, Կարապետ Մելքոնյանի, Սամվել Մելքոնյանի, Տիգրան Մելքոնյանի և Արտյոմ Բալայանի սխրանքները հավերժացնող հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով քաջորդիների հիշատակին:

Հուշակոթողի բացման միջոցառումն ուղեկցվել է օրհնության կարգով, հնչել են հերոսներին նվիրված ստեղծագործություններ:

 

Հովհաննավանք վանական համալիրում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ բոլոր նահատակների:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում