Ռուսաստանը դեմ է արտահայտվել Զելենսկու վիրտուալ մասնակցությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին
ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է արտահայտվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վիրտուալ մասնակցությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեր պատվիրակությունը դեմ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վիրտուալ մասնակցությանը այսօրվա հանդիպմանը: Նրա ֆիզիկական ներկայությունը պետք է լինի անվտանգության խորհրդի դահլիճում: Դա մեր քմահաճույքը չէ, այլ կանոնները, որոնք կարգավորում են խորհրդի աշխատանքը: Այստեղ քաղաքականություն չկա, այլ ընթացակարգի խնդիր է»,- ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Նա նշել է, որ համավարակի ժամանակ խորհուրդը որոշել է աշխատել վիրտուալ ձևաչափով։ Սակայն խորհուրդը համավարակի ակտիվ փուլից հետո վերադարձավ նիստերի դահլիճ, դրա անդամները որոշեցին, որ վերադարձել են աշխատանքի բնականոն ձևաչափին և աշխատանքի ժամանակավոր կանոնակարգին։ «Այսինքն, եթե մենք դահլիճում նստած Անվտանգության խորհրդի անդամներ ենք, ապա մյուս անդամ երկրները, 37-րդ կանոնի համաձայն, պետք է ներկա լինեն դահլիճում»,- ասել է Նեբենզյան։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Խորհրդի նիստին Վլադիմիր Զելենսկու մասնակցության օգտին՝ տեսակոնֆերանսի միջոցով: Չինաստանը ձեռնպահ է մնացել, իսկ մյուս երկրները սատարել են նախաձեռնությանը:
Կարծիքներ