Amazon-ն իր աշխատակիցներից պահանջել է ջնջել TikTok-ը, հետո՝ հերքել պահանջը
Ամերիկյան Amazon ընկերությունը ուրբաթ իր աշխատակիցներին էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել՝ ցուցելով ,անվտանգության նկատառումներից ելնելով, չինական TikTok հավելվածը ջնջել հեռախոսներից, հայտնում է The Guardian պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ այս հայտարարությունից ժամեր անց Amazon ընկերության մամուլի քարտուղարը նշել է, որ հայտարարությունը սխալմամաբ է ուղարկվել և այժմ ընկերության քաղաքականության մեջ այս առումով որևէ փոփոխություն չկա։
Հայտնի է, որ ուրբաթ ուղարկված հաղորդագրությունում աշխատակիցներին հավելածը մինչ օրվա վերջ ջնջելու ժամանակ է տրվել՝ հակառակ դեպքում նշվել է, որ նրանց հեռախոսի՝ էլեկտրոնային օգտահաշիվների հասանելիությունը կարող է կասեցվել։
Հայտնի է, որ TikTok-ը մեծ հայտնիություն է ձեռք բերել վերջին ամիսների ընթացքում։ Այն ներբեռնվել է ավելի քան 2 միլիարդ անգամ և դարձել 2020 թվականի առաջին քառորդի աշխարհում ամենաշատ վաճառված հավելվածը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը դիտարկում է TikTok տեսանյութերի հավելվածն ԱՄՆ-ում արգելելու հավանականությունը՝ որպես կորոնավիրուսի պատճառով Չինաստանից վրեժխնդիր լինելու հնարավոր տարբերակ :
Կարծիքներ