Nike-ը հեռանում Է Ռուսաստանից
Nike հագուստի եւ կոշիկի ամերիկյան արտադրողը չի երկարացրել Inventive Retail Group (IRG)-ի հետ վստահագրային համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով IRG-ի նախագահ Տիխոն Սմիկովի նամակն ընկերության աշխատակիցներին: «Նման որոշումը նա (Սմիկովը) բացատրել Է այն բանով, որ Nike-ը չի կարող «տեսանելի ապագայում» ապրանքների մատակարարումներ կազմակերպել Ռուսաստանում»,-ասվում Է հոդվածում:
IRG-ն պատկանում Է ամերիկյան արտադրողի խանութների՝ երկրում ամենամեծ մոնոբրենդային ցանցին: Ռիթեյլերի PR-տնօրենը «Վեդոմոստի»-ին հավաստիացրել Է, որ մատակարարումները դադարեցվել են, եւ ապրանքի դեֆիցիտ կա: Հրատարակության զրուցակցի խոսքով՝ ընկերությունը չի կարողանա շարունակել մոնոբրենդային խանութների աշխատանքը: Ճշտվում Է, որ IRG-ն ղեկավարում Է Nike-ի 37 կետերում, իսկ կայքում զետեղված տեղեկատվությունից հետեւում Է, որ այժմ չի աշխատում դրանցից ինը: Մարտ ամսից մինչեւ մայիս ընկերության մոնոբրենդային խանութների թվաքանակը երկրում արդեն կրճատվել Է՝ 116-ից հասնելով 56-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ